33737 դիտում
22:38 15-11-2018
Երևանում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում, թալանել են Անշարժ գույքի բորսայի տնօրենի տունը. գողացված ոսկեղենը կազմում է մի քանի միլիոն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Արտյոմ Պրիբիլսկինի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ նույն օրը ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորքի այգիներում գտնվող իր տան առաջին հարկի պատուհանը, ներս մտել, բարձրացել 2-րդ հարկ և այնտեղից հափշտակել իր կնոջը պատկանող ոսկյա զարդերը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև քննչական բաժնի խումբը և փորձաքրեագետը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գողացված ոսկեղենը կազմում է մի քանի միլիոն դրամ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Պրիբիլսկին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը Անշարժ գույքի բորսայի տնօրեն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69601 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)