211652_close_icon
views-count45971 դիտում article-date 21:14 15-11-2018

Մաշտոցի ոստիկանները բերման են ենթարկել 3 քաղաքացու, ովքեր ապօրինի իրականացրել են ավտոկայանատեղիի կազմակերպում ՝ վարորդներից գանձելով գումարներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի մոտ մի խումբ անձանց կողմից հատուկ համազգեստով ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները նշված անձանց մոտ համապատասխան գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերի բացակայության պայմաններում հրավիրել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 74-ամյա Շահեն Ներսիսյանը, Դավիթաշեն 7-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Երվանդ Եգորյանը և Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 65-ամյա Յուրի Մելքոնյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի», ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» միջև ընկած վայրում առանց թույտվության, ապօրինի 2012 թ-ից մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ավտոկայանատեղիի կազմակերպում՝ վարորդներից գանձելով գումարներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված կենտրոնների ղեկավարությունը բազմաթիվ անգամ դիմել է այդ անձանց, որպեսզի տարածքում նման գործունեություն չիրականացնեն, սակայն ոչ մի օգուտ. նրանք շարունակել են իրենց գործը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր