211652_close_icon
views-count8116 դիտում article-date 18:42 11-11-2018

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ–ն մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Hayeli.am

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել. մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»,- ասաց նա` նշելով, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է, հայտնում է [url=http://hayeli.am/article/1127261?fbclid=IwAR1CNvwmSA5D6QynkDXtdhKJtghdef_Xd7b3Kveazg-L9vXLgzTiOvGRjCo]Hayeli.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր