211652_close_icon
views-count6444 դիտում article-date 12:40 11-11-2018

Ադրբեջանը խոստանում է չկրակել՝ նույնը պահանջելով հայերից, և այդ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար. քաղաքագետ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Shahnazaryan/2841398]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական կողմն ըստ էության խոստանում է չկրակել, նույնը պահանջում է նաև հայերից և տվյալ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ադրբեջանական զորքերը ցուրտ ձմռան պատճառով ստիպված չլինեն լքել Նախիջևանում ապրիլ-մայիս ամիսներին առաջ բերված դիրքերը և հեռանալ իրենց նախկին ելման դիրքեր: «Այն, որ Ադրբեջանի նախագահը հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելիս չէր կարող առաջնորդվել մարդասիրական շարժառիթներով, փաստ է, որում համոզվել ենք տասնյակ տարիներ: Այսինքն՝ Ադրբեջանը հայկական պետությունների դեմ թշնամական քաղաքականություն է իրականացնում և իր ձեռքի տակ ունեցած բոլոր ռեսուրսները տրամադրում է՝ հնարավորինս թուլացնելու ու վնասելու հայ ժողովրդին, և այդ պայմանավորվածություններն էլ դրա շրջանակում են: Սա է այն խնդիրը, որ այս պահին լուծում են Ադրբեջանի իշխանությունները, և ոչ միայն Նախիջևանի սահմանում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Shahnazaryan/2841398]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր