211652_close_icon
views-count18674 դիտում article-date 15:19 10-11-2018

Մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը

60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։ Պատճառը սրտի կանգն է եղել։ Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,-գրել է նա: Լևոն Մուրադյանը շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալում խաղացած դերով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում:

Նմանատիպ նյութեր