211652_close_icon
views-count38496 դիտում article-date 15:44 06-11-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է ԱԱԾ գնդապետի՝ նախկին «Հայանտառ» ընկերության գլխավոր տնօրենի Nissan-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արման Բագրատյանի վարած BMW մակնիշի 10 DZ 777 համարանիշի և Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Աբրահամյանի վարած Nissan X Trail մակնիշի 02 ՏՏ 550 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է Nissan-ին։ Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ գտնվում են սթափ վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Աբրահամյանը նախկին «Հայանտառ ընկերության գլխավոր տնօրենն է, կոչումով էլ Ազգային Անվտանգության Ծառայության գնդապետ է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր