211652_close_icon
views-count2586 դիտում article-date 23:51 05-11-2018

Արսեն Վենգերը շուտով կարող է գլխավորել «Միլանը»

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Արսեն Վենգերը: Ֆրանսիացի մասնագետի հետ բանակցություններում առաջխաղացում կա, և գործարքը մոտ է կայանալուն: Վենգերին հրավիրելու մեջ շահագրգռված են «Միլանի» ամերիկյան բաժնետերերը: Նշվում է, որ թիմի սեփականատերեր Փոլ և Գորդոն Սինգերները «Արսենալի» երկրպագուներ են հանդիսանում, որը 22 տարի ղեկավարել է հենց Վենգերը: Բացի այդ, դեկտեմբերի 1-ից «Միլանի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է Իվան Գազիդիսը, որը նույնպես նախկինում աշխատել է «Արսենալում»: «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ակումբը գլխավորել է 2017թ. նոյեմբերից, ներկա պահին թիմը Իտալիայի առաջնությունում ընթանում է 4-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր