211652_close_icon
views-count186725 դիտում article-date 11:02 05-11-2018

Երևանում 47-ամյա ՊՆ գնդապետը Infiniti մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արա Սարգսյանը իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 53-ամյա Վարսիկ Եսայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Մեկ ժամ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ ՊՆ կապի վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր