211652_close_icon
views-count2591 դիտում article-date 18:04 04-11-2018

Մեսսին «Բարսելոնայի» հետ կմեկնի «Ինտերի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կազմ վերադառնալ արդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին: Երկուշաբթի Մեսսին թիմի հետ կմեկնի Միլան: Էրնեստո Վալվերդեի հայտացուցակում կինեն 19 խաղացողներ: Կմանսակցի՞ Մեսսին խաղին, թե՞ ոչ, կորոշվի միայն երեքշաբթի: Եթե արգենտինացին «Ինտերի» դեմ խաղում դաշտ դուրս չգա, նա կարող է օգնել թիմին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում: «Մենք կտեսնենք, թե ինչպես է նա զգալու իրեն այս շաբաթվա մարզումների ընթացքում: «Բարսելոնան» մշտապես ավելի լավ է խաղում Մեսսիի հետ»,- նշել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին «Սևիլիայի» հետ խաղի ընթացքում (4:2) Մեսսին կոտրել էր իր ձեռքը:

Նմանատիպ նյութեր