211652_close_icon
views-count64829 դիտում article-date 16:33 02-11-2018

Ողբերգական ավտովթար Գյումրիում. «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mazda-ն. Toyota-ն կողաշրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Mazda մակնիշի 35 PO 344 համարանիշի և Toyօta Land Cruiser մակնիշի 066 AN 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Վթարի հետևանքով Toyօta Land Cruiser-ը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ *** [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Toyota-ն վարել է Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, Mazda-ն վարել է Երևան քաղաքի Մեծարենցի փողոց բնակիչ՝ 47-ամյա Գարեգին Դիլանյանը։ Վթարի հետևանքով Գ. Դիլանյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի բնակիչներ, 15-ամյա Գոռ Դիլանյանը, 37-ամյա Լիլիթ Գևորգյանը և 68-ամյա Էլենա Դիլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ Է. Դիլանյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ Toyota-ի ուղևոր՝ 2 ամսական Սամվել Հովհաննիսյանը տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Ս. Հովհաննիսյանները հայր ու որդի են, իսկ Գ., Լ., Է. Դիլանյաններն ընտանիքի անդամներ են։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր