211652_close_icon
views-count4676 դիտում article-date 15:13 02-11-2018

Միացյալ Նահանգները 8 երկրի ազատել Է Իրանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

ԱՄՆ-ը իր համաձայնությունն է տվել 8 երկրների, այդ թվում՝ Հնդկաստանին, Ճապոնիային ու Հարավային Կորեային, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի անանուն աղբյուրին: «Թեև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմի նպատակը մնում Է իրանական տնտեսության եկամտի հարկադրական նվազեցումը, պատժամիջոցներից ազատումը տրամադրված է ներկրման շարունակական նվազեցման փոխարեն, որպեսզի թույլ չտրվի նավթի գների աճ»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը: Վերջինի խոսքով՝ այդ զիջողությունը ժամանակավոր բնույթ է կրում, և ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցներից ազատված երկրներն առաջիկա ամիսներին կշարունակեն նվազեցնել Իրանից նավթի ներմուծման ծավալը:

Նմանատիպ նյութեր