211652_close_icon
views-count30070 դիտում article-date 10:09 02-11-2018

Արթիկցիներն ահավոր զայրացած և զարմացած են. Աննա Հակոբյանն Արթիկ է այցելել ուղղաթիռով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արթիկցիները զարմացած և զայրացած են ահավոր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։ Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձև աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաև փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժևորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը ևս չի շրջանցվել այցի ընթացքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր