211652_close_icon
views-count12533 դիտում article-date 19:45 30-04-2020

Արթիկցիներն ահազանգում են․ ինչո՞վ է զբաղված քաղաքապետ Վարագյանը. ArmLur.am

[url=https://armlur.am/995226/?fbclid=IwAR1IO-bcru4qbjo9pJJ04iY9QHJrL6-0X8KXjRGlFZi5j2ZLlLUcVC1QJjA]ArmLur.am[/url]-ի խմբագրություն են ահազանգել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ։ Վերջիններս դժգոհում են Արթիկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Վարագյանից։ Ըստ բնակիչների ՝ քաղաքապետը արտակարգ դրության պայմաններում համայնքում վիրուսի կանխարգելման ոչ մի աշխատանքներ չի իրականացրել, ոչ մի հսկողություն և ախտահաման աշխատանքներ քաղաքում չեն կատարվել, և այն էլ այն դեպքում, երբ օրեր առաջ հայտնեցին հնարավոր մեկ վարակակրի մասին, ով եղել է տաքսու վարորդ։ Բնակիչների պնդմամբ՝ քաղաքապետը մի քանի լուսանկարներ, տեսանյութեր է հրապարակել Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական էջում, ցույց տալու համար, թե գործ է անում համայնքի բնակիչների համար, այնինչ որպես քաղաքապետ նա մատնված է պարզապես անգործության։ Բացի այդ, քաղաքի փողոցները օրեցօր դառնում են անանցանելի։ Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում գոնե մի դրական փոփոխություն գրանցվել է, իսկ Արթիկ քաղաքին հեղափոխությունը ոչինչ չի տվել՝ միայն գնալով ավելանում են քանդուքարափ փողոցները։ [url=https://armlur.am/995226/?fbclid=IwAR1IO-bcru4qbjo9pJJ04iY9QHJrL6-0X8KXjRGlFZi5j2ZLlLUcVC1QJjA]ArmLur.am[/url]-ը բնակիչների ահազանգի հետքերով փորձեց կապ հաստատել նաև Արթիկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Վարագյանի հետ, սակայն այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան։

Նմանատիպ նյութեր