211652_close_icon
views-count45305 դիտում article-date 18:58 01-11-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 32-ամյա վարորդը Արգավանդում Range Rover-ով մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ. փլուզվել է պատը, պատուհանն ու ցուցափեղկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գրիգորյանը Արգավանդ գյուղի վարչական տարածքում իր վարած Range Rover մակնիշի 80 ՍV 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բարձրացել բետոնե սանդուղքների վրա և ներխուժել ավտոպահեստամասերի խանութի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախպտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով փլուզվել է խանութի պատը, եվրոպատուհանն ու ցուցափեղկերը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Սարգիս Մնացականյանի և Վահե Վանյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկանալով՝ նույն դասակի հարամանատար Արսեն Ստեփանյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանին, քանի որ պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Վ. Էվինյանի հսկողության տակ գտնվող տարածքում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոպահեստամասերի խանութի սեփականատերը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Գնացի դիմացիս հարևանի տուն ու դեռ չէի հասել այնտեղ, ուժեղ թփոց լսեցի, շուռ գամ տեսնեմ ինչ՝ ռենջը մտելա խանութիս մեջ. միակ սփոփանքն այն է որ լավ է այդ պահին թե՛ ես, թե՛ խանութի աշխատողները կամ հաճախորդներ չեն եղել: Հակառակ դեպքում կամ վիրավորվելու էին կամ ողբերգական էլ լինելու վթարը: Հուսով եմ՝ ԱՊՊԱ-ն շուտ կփոխհատուցի, որպեսզի կարողանամ կարճ ժամանակում վերանորոգեմ խանութը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր