211652_close_icon
views-count2997 դիտում article-date 16:54 01-11-2018

ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանում լրագրողի առևանգման դեպքին

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման դեպքին: Այս մասին, ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/953004.html]Արմենպրես[/url]»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: ԵԱՀԿ ներկայացուցիչը խորը մտահոգություն է հայտնել Իսլամօղլուի հետ պատահածի վերաբերյալ: Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման պատճառը եղել են նրա քննադատական և ընդդիմադիր հայացքները: Իսլամօղլուն հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ 3 օր առաջ ինքն առևանգվել է քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ապա տեղափոխվել ոստիկանական բաժանմունք և այնտեղ բռնության ենթարկվել: Ոստիկանությունը ժխտում է լրագրողի ձերբակալման փաստը: Ոստիկանությունից պնդում են, որ իրենք ընդամենը «պրոֆիլակտիկ զրույց» են ունեցել լրագրողի հետ։

Նմանատիպ նյութեր