211652_close_icon

«Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքին հնարավոր ականատեսներին խնդրում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին

views-count3906 դիտում article-date 19:09 15-06-2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գրիգորյանն իր մասնագիտական գործունեությունն է կատարել Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում եւ «Iphone 6s» տեսակի բջջային հեռախոսով իրականացրել նկարահանում, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է լրագրողի նշված հեռախոսը և դիմել փախուստի՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, ենթարկվել զննության: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձին, ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տվել ոստիկանությանը։ Տեսանյութերի զննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ լրագրողի նկատմամբ կիրառված ոտնձգությանը հնարավոր է ականատես են եղել լուսանկարներում պատկերված կանայք։ Քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով խնդրում ենք լուսանկարներում պատկերված կանանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տալ դեպքի վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների մասին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր