211652_close_icon
views-count2804 դիտում article-date 09:53 31-10-2018

Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ-ում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Սակայն տոմատի մածուկ արտադրող հիմնական ընկերությունները հումքը ներկրել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ: Ասել է թե, տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է: Սա էլ ունի իր պատճառները. լոլիկն այս տարի բավական թանկ էր: Միաժամանակ, եղանակային պայմանների պատճառով բավական պակաս էր լոլիկի բերքը: Ու ամենատարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված լոլիկը բավական մեծ չափերով արտահանվել է: Արդյունքում, չի բացառվում՝ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր