2899 դիտում
09:37 07-06-2014
Տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին:
Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց:
Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4551 դիտում
16:27 19-04-2017
Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն
3101 դիտում
09:53 31-10-2018
Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ է սպասվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»