99599 դիտում
13:48 30-10-2018
Արտակարգ դեպք Գյումրիում. 20-ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ բաղնիքում փորձել են իրեն բռնաբարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հրաչյա Շ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Եվգենյա Դ.-ն, ով հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում, երբ ինքը տանը մենակ է եղել, դուռը թակել են։ Այնուհետև նա դուռը բացել է և առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք, որից հետո հետևից ներս է մտել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով դանակը պահել է իր վրա, սպառնացել, որ ձայն չհանի, հակառակ դեպքում կվնասի իրեն։
Ինքը, երբ փորձել է աղմուկ բարձրացնել, այդ անծանոթ երիտասարդը փակել է բերանը և գլուխը հարվածել պատին, իսկ հետո ստիպողաբար իրեն տարել է ննջասենյակ ու ասել, որ ինքը պետք է իրենը լինի ու սկսել է ձեռք տակ կրծքերին, ոտքերին և ինտիմ հատվածներին։
Դրանից հետո ինքը վատացել է, ու երբ երիտասարդը իրեն ջուր բերելու համար մտել է խոհանոց, ինքը կարողացել է տանից փախնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի Մարմարաշեն խճուղուց բերման է ենթարկվել, այնուհետև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքից հետո ձերբակալվել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
84024 դիտում
22:15 06-10-2017
36-ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է Ոստիկանություն, որ իրեն Նոյեմբերյանի ոլորաններում BMW-ի մեջ բռնաբարել են