211652_close_icon
views-count20008 դիտում article-date 23:50 29-10-2018

Լոռիում կրկին պայթել է Նովոսելցովոյի ջրատարը. վնասվել է Մ-6 միջպետական ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուշ երեկոյան հերթական անգամ պայթել ու վնասվել է Նովոսելցովո- Վանաձոր 1000 մմ ջրատար խողովակը: Վթարի արդյունքում ջրի մեծ հոսքը պոկել է Մ-6 միջպետական ճանապարհի վրա կառուցված մետաղե հենապատերը, ամբողջությամբ քշել-տարել է նոր կառուցված միջպետական ճանապարհի մի հատվածի ասֆալտը, ծառեր տապալել, շրջել ու հիմնովին քանդել բետոնե արգելապատնեշներ: Ջրի ճնշումը վնասել է նաեւ կից կառուցված շինությունը, դրա պարիսպը: Դեպքից ժամեր անց ճանապարհը խճապատվել է՝ երթեւեկությունը ժամանակավորապես վերականգնելու նպատակով: Պատահարին անմիջապես արձագանքել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մինչեւ կեսօր իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, ընկերության աշխատկիցը հայտնեց, որ վերջին 3 օրում իրար հաջորդած վթարների պատճառը խողովակի մաշվածությունն է: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր