211652_close_icon
views-count1153 դիտում article-date 17:20 21-04-2024

Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները։

Այս մասին հայտնում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները, որոհետև երեկ, երբ մենք պարալիզացրել էինք Կիրանցի հատվածը, ոստիկանապետը, մարզպետը և այլ պաշտոնյաններ եկան և խոստացան, որ երկուշաբթի երեկոյան այս հարցի լուծում կտան կամ գոնե դիրքորոշում կհայտնեն, բայց այսօր առավոտյան սկսել են Կիրանցի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ ՊՆ-ի կողմից ու քիչ առաջ ոստիկանները մոտեցան ինձ, խոսելու ժամանակ ասեցին, որ թյուրիմացություն է եղել մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ի աշխատակիցները։

Բնականաբար սա հերթական կեղծիքն է, և փորձում են, որ ուղղակի ժամանակ շահեն կամ քնեցնեն գործընթացը, որը որևիցե կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ այլևս յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացին։ Սա ժափազանց կարևոր է և այստեղից է սկսելու ամեն ինչ»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր