211652_close_icon
views-count4672 դիտում article-date 09:38 22-10-2018

Ուկրաինայի հայկական ժառանգությունը ներկայացվեց Երևանում

Երևանում անցկացվեց «Բալթյան ծովից մինչև Սև ծով. Հայերը մշակութային, տնտեսական, քաղաքական գործընթացներում» խորագրով միջազգային կոնֆերանս։ Ըստ AnalitikaUA.net- ի, Ուկրաինան կոնֆերանսում ներկայացնում էին Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար, Դավիթ Դավթյանը եւ Կիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի գլխավոր տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Կորնիենկոն: Դավիթ Դավթյանը հանդես է եկել «Ակկերմանի հայկական եկեղեցու (Բելգորոդ-Դնեստրովսկ) թվագրման խնդիրը» զեկույցով, Վյաչեսլավ Կորնիենկոն ներկայացրեց «XVI-XVII դարերի Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում հայկական արձանագրությունների նոր ուսումնասիրությունները» զեկույցը: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան` հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման «Անիվ» հիմնադրամի աջակցությամբ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Լեհաստանի գիտության ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Արվեստի պետական ինստիտուտը, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Կոնֆերանսի ընթացքում, զեկույցներով հանդես եկան ավելի քան 60 գիտնական եւ հետազոտող Ավստրիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը և «Կիևի Սոֆիա» ազգային արգելոցը պարբերաբար համագործակցում են Ուկրաինայում հայկական ժառանգության հետազոտման, ինչպես նաև թեմատիկ ցուցահանդեսների, գիտաժողովների և կլոր սեղանների կազմակերպման և հայկական ժառանգության պոպուլիզացման շրջանակներում։

Նմանատիպ նյութեր