211652_close_icon
views-count4352 դիտում article-date 13:23 20-10-2018

Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Սևան քաղաքում բարձրակարգ հիվանդանոց բացվեց

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտել, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին շեշտել է, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: Սա 32 մահճակալանոց բազմապրոֆիլ հիվանդանոց է` թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով և ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ:

Նմանատիպ նյութեր