1058 դիտում
17:22 26-08-2022
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՍԱՏՄ մարզային կենտրոններում վերանորոգվել և կահավորվել են ուսումնական սենյակներ
ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում՝ վերանորոգվել և կահավորվել են ուսումնական սենյակներ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային կենտրոններում: Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոն էին այցելել Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու, նրա հրավերով, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ուսումնական սենյակների բացումը ևս մեկ քայլ է ՍԱՏՄ կարողությունների զարգացման շարունակական գործընթացում՝ ուսուցումների և վերապատրաստեումների միջոցով ամրապնդելու ոչ միայն տեսչական մարմնի աշխատակիցների, այլև ոլորտում գործունեություն ծավալող բոլոր մասնագետների գիտելիքները, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները:
Պաշտոնատար անձինք ծանոթացել են նաև մարզային կենտրոնին կից ՀԱԲԼԾԿ լաբորատոր կենտրոնի կարողություններին:

Նմանատիպ նյութեր
589 դիտում
18:35 12-03-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
2416 դիտում
09:24 21-05-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները (տեսանյութ)
2878 դիտում
18:41 11-12-2019
Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»