211652_close_icon
views-count3271 դիտում article-date 19:02 18-10-2018

Մեսին և Պիկեն ցանկանում են, որ Պոգբան տեղափոխվի «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: 25-ամյա ֆուտբոլիստը ընկերություն է անում Ֆրանսիայի հավաքականում իր թիմակիցներ Ուսման Դեմբելեի և Սամյուել Ումտիտիի հետ, և Լիոնել Մեսին ու Ժերար Պիկեն էլ են գտնում, որ Պոգբան կուժեղացներ թիմը: Պոգբային ձեռք բերելու հարցում շահագրգռված է նաև կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն: Ավելի վաղ նշվում էր, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ վատթարացող հարաբերությունների պատճառով:

Նմանատիպ նյութեր