«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և պաշտպան Ժերար Պիկեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Վիճաբանությունը տեղի է ունեցել առավոտյան մարզման ժամանակ՝ խաղի ընթացքում, երբ այն ավարտվում էր:
Մեսիին դուր չի եկել Պիկեի թեթևսոլիկ վարքագիծը և ֆուտբոլիստները բարձրաձայն վիճաբանել են, սակայն այնուհետև հանդարտվել են և ավարտել մարզումը: