3883 դիտում
15:32 16-10-2018
Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողների. YJC
Իրանում զինյալները 14 ուժայինների են առևանգել երկրի հարավարևելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու: Դեպքը տեղի է ունեցել Սիստան ու Բելուջիստան նահանգում, որտեղ պարբերաբար հարձակումներ են իրականացվում իրանցի սահմանապահների վրա։ Այդ մասին հայտնել է YJC գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրի տվյալներով՝ առևանգումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան. առևանգվել են 7 աշխարհազորայիններ, 5 սահմանապահներ և 2 զինվորականներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը):
Գործակալությունը հայտնել է նաև, որ ուժայիններին առևանգել են Իրանում ահաբեկչական ճանաչված խմբավորումներից մեկի անդամները:
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
20:43 21-02-2015
Սուդանում զինյալներն առևանգել են 89 երեխա
1537 դիտում
15:54 02-08-2021
Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների
1806 դիտում
18:25 11-09-2014
«Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի զինյալներն ազատել են իրենց կողմից գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին
Այս բաժնից
484 դիտում
13:43 17-03-2024
Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային
568 դիտում
13:31 17-03-2024
Իսլանդիայում կրկին տարհանում են Գրինդավիկի բնակիչներին. Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել
601 դիտում
12:46 17-03-2024
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը