Սուդանում զինյալներն առևանգել են 89 երեխա
Զինյալները Հարավային Սուդանում 13 տարեկան 89 երեխայի են գողացել: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղական կառույցը, որ գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ երեխաներին առևանգել են Վերին Նեղոս նահանգի Վաու Շիլուկ քաղաքի դպրոցներից մեկից, ուր երեխաները քննության են եղել:
Ականատեսները հաղորդել են, որ զինված մարդիկ շրջափակել են բնակավայրը, հետո սկսել են խուզարկել տները և առևանգել են այն երեխաներին, ովքեր 12-ից բարձր տարիք ունեն:
Անհայտ է մնում, թե որ խմաբավորումն է կազմակերպել առևանգումը: