211652_close_icon
views-count53154 դիտում article-date 13:55 13-10-2018

Եվ Արթուր Վանեցյանը, և Վալերիյ Օսիպանը Նիկոլ Փաշինյանի կադրերը չեն, նրանք իրենց համակարգերի ծնունդն են, պրոֆեսիոնալներ...Մենուա Հարությունյան

Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մասշտաբային միջոցառում՝ խոսքը ֆրանկաֆոնիայի մասին է և այն անցավ առանց որևէ տհաճ միջադապերի, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱԱԾ-ին և Ոստիկանությանը՝ ընդգծելով, որ իսկապես մեր պետությունը ունի կայացած և պրոֆեսիոնալ համակարգեր ․․․ Ճիշտ է այս համակարգերի կայացման գործում Նիկոլը լումա չունի ներդրած, բայց այսօր լինելով Հայաստանի վարչապետ, նա պարտավոր է հնարավորինս քիչ միջամտել այդ կառույցների գործունեությանը և չփորձել ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը օգտագործել իր քաղաքական նպատակների և ամբիցիաների համար, քանզի այս կառույցները վերկուսակցական են, վերքաղաքական և փաստն այն է, որ երբ Նիկոլը չի միջամտում և թույլ է տալիս զբաղվել բացառապես սեփական պրոֆեսիոնալ գործառույթներով Հայաստանի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցուցաբերում են ուղղակի պրոֆեսիոնալ և անթերի աշխատանք, որի ապացույցներից մեկն էլ Ֆրանկոֆոնիան էր։ Նաև ուզում եմ ընդգծել, որ մեր Ոստիկանության և ԱԱԾ-ի կայացման գործում մեծագույն լումա ունի Սերժ Սարգսյանը, ով տարբեր տարիների կառավարել է այս կառույցները և կանգնած է այս կառույցների կայացման ակունքներում։ Ի դեպ, և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Վալերիյ Օսիպանը Նիկոլ Փաշինյանի կադրերը չեն, նրանք իրենց համակարգերի ծնունդն են, պրոֆեսիոնալներ... Մենուա Հարությունյանի [url=https://web.facebook.com/menua1/posts/1853700228032377]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր