211652_close_icon
views-count1609 դիտում article-date 22:29 11-10-2018

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 30/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր