211652_close_icon
views-count5055 դիտում article-date 22:26 10-10-2018

Մեր նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է. կայացավ ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջին խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտեց ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարը նշեց, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու: «Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», - նշեց ԱԻ նախարարը: ԱԻ նախարարը նշեց, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր