2744 դիտում
17:24 07-07-2021
«Ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է». Երևանում ծառայության են անցնում պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են անցնում պարեկները։ Այդ կապակցությամբ հուլիսի 6-ին պարեկային ծառայության Երևանի գունդ էր այցելել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ոստիկանության պետը նախ ծաղիկներ խոնարհեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Դիմելով պարեկներին՝ նա նշեց, որ ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է և հորդորեց արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին և այն ծառայակիցների անմար հիշատակին, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվեցին։
Ելույթից հետո Տեր Վրթանես քահանա Բաղումյանը օրհնության կարգ կատարեց։ Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացան պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցեցին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։
Նույն օրը ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելեցին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքին և նորամուծություններին։ Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։ Տեղադրվել են արագ արձագանքման նոր համակարգեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8407 դիտում
13:23 28-03-2015
Օրվա կադր. հայ ոստիկանն ամենուր ծառայում է օրենքին, ծառայում է ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
724 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է
568 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ
766 դիտում
20:21 05-05-2024
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան