211652_close_icon
views-count3659 դիտում article-date 22:47 10-10-2018

Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքում է «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. սեպտեմբեր ամսին ստացվել է 8 հեռախոսազանգ: «Թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած քաղաքացին դժգոհությունն է հայտնել, որ Գյումրի-Երևան ուղղությամբ գնացքի վագոնը եղել է գերբեռնված, բացի այդ՝ խախտվել են վագոններում հիգիենայի պահպանման կանոնները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և վագոններում սանիտարական վիճակի նկատմամբ։ Մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ դեռևս 2016թ. հանձնել է իր և որդու՝ տաքսի վարելու լիցենզիաները, սակայն վերջերս պարզվել է, որ չմարված տուրքերի պատճառով արգելանք է դրվել իր բանկային հաշիվների վրա: Քաղաքացու բողոքն անմիջապես ուղարկվել է Լիցենզավորման գործակալություն, որտեղ հարցը ուսումնասիրվում է, արդյունքների մասին քաղաքացուն լրացուցիչ կտեղեկացվի: Քաղաքացիներից «թեժ գծով» ստացված ևս երկու հեռախոսազանգ էլ վերաբերում էր միջազգային ուղևորափոխադրումներին, մասնավորապես, ուղևորափոխադրող ընկերություններից մեկից տեղեկություններ ստանալուն և Վրաստան –Ռուսաստան անցակետում ծագած խնդիրներին: Անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելուց հետո նախարարության ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացիների հետ և համապատասխան պարզաբանումներ տվել: Մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ հեռուստաալիքների հեռարձակման խափանումներից հետո ալիքների կարգավորման խնդիր է առաջացել: Քաղաքացու բողոքն անմիջապես փոխանցվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ: Հաջորդ օրը վերջինս զանգահարել է «թեժ գծի» հեռախոսահամարով և շնորհակալություն հայտնել արագ արձագանքման և խնդրին հրատապ լուծում տալու համար: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացված 3 հեռախոսազանգերը վերաբերում էին հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրմանը և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավմանը: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել: Սեպտեմբեր ամսին ևս «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով քաղաքացիները օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր