2482 դիտում
15:56 29-12-2016
ՀՀ բնապահպանության նախարարությունն օպերատիվորեն է արձագանքել «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին
Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հերթական աշխատանքային քննարկում-խորհրդակցությունն է կայացել բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում` նախորդ քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակիցներին ներկայացվել է երկու ծրագիր: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը / GIZ/ / «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ներդրվել էր «eCognition» ծրագիրը, որը հաջողությամբ արդեն իրականացվում է « Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել դիտարկումներ, հետազոտություններ անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման և կանխատեսման ուղղությամբ: Համակարգը աերոտիեզերական պատկերների միջոցով հնարավորություն է տալիս կատարել վերլուծություններ ըստ մշակված ցուցիչների, օրինակ` դասակարգել անտառներն ըստ ծառերի խտության ու ծառատեսակների, կատարել անտառների սանիտարական վիճակի դիտարկում և այլն: Ներկայացվել է նաև «Synergy» ընկերության կողմից մշակված Պերուի անտառների պահպանման և վերահսկողության ծրագիրը, որը ներկայում կիրառման մեկնարկային փուլում է:
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
22:47 10-10-2018
Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքում է «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին
2499 դիտում
16:49 06-10-2017
ՀՀ ՏԿՏՏ նախարարության պատվիրակությունն օպերատիվորեն է արձագանքել քաղաքացիների հեռախոսազանգերին
Այս բաժնից
1195 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
445 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը