211652_close_icon
views-count2671 դիտում article-date 15:59 10-10-2018

Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 12-ին և 15-ին

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի երրորդ և չորրորդ տուրի հանդիպումները՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Ձեզ ենք ներկայացնում երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը: 12.10.2018, ժամը՝ 10:00` Ջիբրալթարի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 12.10.2018, ժամը՝ 12:15` Ջիբրալթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 12.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 12.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 15.10.2018, ժամը՝ 11:00` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 15.10.2018, ժամը՝ 12:15` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 15.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 15.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր