211652_close_icon
views-count2154 դիտում article-date 20:26 03-06-2019

Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հունիսի 7-ին և 10-ին

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին: Ներկայացնում ենք երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը: 07.06.2019, ժամը՝ 12:00` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 07.06.2019, ժամը՝ 13:30` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 07.06.2019, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 07.06.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 10.06.2019, ժամը՝ 12:30` Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Աթենքի Օլիմպիական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 10.06.2019, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Աթենքի Օլիմպիական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում: 10.06.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 10.06.2019, ժամը՝ 19:45` Հունաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Ագիուս Կոսմա մարզումային կենտրոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է տեղական ժամանակով, իսկ Աթենքի և Երևանի միջև ժամային տարբերությունը կազմում է 1 ժամ:

Նմանատիպ նյութեր