211652_close_icon
views-count9411 դիտում article-date 13:11 10-10-2018

Հայկ Մարությանն առաջինը կլուծի Երևանի աղբահանության և տրանսպորտի խնդիրները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը: Այս մասին ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Մարությանը։ «Ես համարում եմ, որ առնվազն 2 օպերատոր է անհրաժեշտ աղբահանություն իրականացնելու համար, բայց կա գործող պայմանագիր»,-ասաց նա: Քաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ Երևանի նորընտիր քաղաքապետն ասաց, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են: «Քանի որ Երևանի տրանսպորտի հետ կապված բրիտանական ընկերությունը ծրագիր է մշակել, գումարներ են ուղղվել Երևանի բյուջեից, մենք պետք է օգտագործենք այս ծրագիրը` վերանայելով այն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»,-ասաց նա; Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե մինչ այս կնքված պայմանագրերի պայմանները խախտվեն և դրանից տուժեն Երևանի բնակիչները, ապա դրանք կվերանայվեն ի շահ երևանցիների: Երևանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում:

Նմանատիպ նյութեր