211652_close_icon
views-count9847 դիտում article-date 15:02 09-10-2018

ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ևս երկու պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/950253.html]Արմենպրես[/url]»-ը, հայտարարության տակ ստորագրել են պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը: Մինչ այդ հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ պատգամավորները. Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան Հակոբ Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան Զաքարյան: Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Նմանատիպ նյութեր