2070 դիտում
10:39 22-01-2015
Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ. Ժամանակ.
«Ժամանակ» թերթը գրում է, որ օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, որի համաձայն Ռուսաստանի հայերը պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուկանյանի հրաժարականը:Նախքան այդ հայտարարությունը Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն և ցավակցական խոսք չէր ասել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության, դրան հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ:
Նախաձեռնողների հայտարարության մեջ նշվել է, որ Արա Աբրահամյանն ընդհանրապես անտեսել է այդ ոճրագործությունը, փոքր անդրադարձ կատարել է միայն նրա տեղակալ Լևոն Մուկանյանը՝ ցավակցելու հետ մեկտեղ կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:
Ի դեպ՝ Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է մոտ 1000 մարդ:
Ըստ տեղեկությունների՝ դա սա միակ պատճառը չէ, որ Արա Աբրահամյանի դեմ բողոք է հասունացել, սակայն հիմա իրավիճակը լուրջ է այնքանով, որ Արա Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում նաև ռուսական ԶԼՄ-ներում՝ թերթերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7555 դիտում
11:34 13-07-2018
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի աշխատակիցների՝ նախարարին ուղղված ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել
1372 դիտում
09:44 16-12-2024
75 հազարից ավելի քաղաքացի միացել է տրանսպորտի թանկացման դեմ անցկացվող ստորագրահավաքին. Հայկ Մարության
3900 դիտում
23:42 25-02-2016
Որ պատգամավորներն են միացել ստորագրահավաքին` Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոփոխելու նպատակով
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»