211652_close_icon
views-count2018 դիտում article-date 16:20 08-10-2018

Աստվածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզվով

Աստվածաշնչի՝ աշխարհի հազարերորդ լեզվով թարգմանությունը տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում Է կելիկո ժողովուրդը: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Сhristian Post ամերիկյան հրատարակությանը։ «Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն Է աշխարհում։ Այնտեղ այսօր ապրում է ավելի քան 1/4 մլն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար Էլ կատարվել է թարգմանությունը»,-նշել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը: Միևնույն ժամանակ հավելել է, որ այն 1000 լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն 1/10 մասը: Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզուներով, և դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում է ևս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի էլ սկսվել: Ի դեպ, ծրագրված է աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունն ի կատար ածել մինչև 2025 թվականը։

Նմանատիպ նյութեր