3398 դիտում
11:51 21-10-2022
Այո՛, հազարերորդ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ծնել և սնել ենք մենք․ Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մեր ողբերգությունների բանաձևը...
Եվ այսպես՝
Րաֆֆի՝
- Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ։
Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը:
Գարեգին Նժդեհ՝
- Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի,
Հովհաննես Թումանյան՝
- Մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը... Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ...
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
Շառլ Դը Գոլը՝
- Չի կարելի թույլ տալ, որ ցածր զարգացում ունեցող մարդիկ կառավարեն երկիրը, որովհետև նրանք երկիրը կհասցնեն իրենց մակարդակին։
(Կարող եք շարունակել...)։
Իսկ, թե ինչպես առաջին դարում ավելի քան 300 000 քառ/կմ տարածքից մնացել է ընդամենը մի ափաչափ Հայաստան՝ ավելի մանրամասն ու փաստարկված մեզ մատուցում են Խորենացու «Ողբ»-ն ու Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը՝ մեր կենսագրության իրական և ճշմարիտ արձանագիրները։
Այո՛, հազարերորդ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ծնել և սնել ենք մենք՝
* մեր իշխանավորի մարտնչող տգիտությամբ, իշխանատենչությամբ, չտեսությամբ ու ընչաքաղցությամբ,
* ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմն ու բարոյականությունը պետականաշինությանը հակացուցելու մեր անձնաշահ կարողությամբ,
* ներքին նվաճողին հատուկ՝ գող- ավազակներին ու խծբ-ներին գործադիր ու օրենսդիր խցկելու անսպառ լկտիությամբ...
Բայց, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ իմպոտենոտին հատուկ համառությամբ փորձում ենք ազգակործանի ծնունդը գցել ուրիշների գրպանը։ Եվ քանի դեռ շարունակելու ենք չտեսնել մեր իսկ ձեռքերով մեր իսկ աչքերի մեջ մխրճած հաստաբուն թունավոր գերանը և փորձել ուրիշների աչքերում փնտրել չոփեր, ինչը երբեմն նույնիսկ չկա, շարունակելու ենք սորոսների, ամերիկաների ու ռուսների թիկունքում թաքնվելով ծնել այս տեսակին։
Քերթողահայրը կասեր՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...»

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
21:39 16-11-2022
«Այդ հրեշին ծնել ենք մենք, հո լուսնից չի ընկել»․ հոգեբանը՝ Պեմզաշենում կատարված ոճիրի մասին. aravot.am
63607 դիտում
09:45 12-10-2020
Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել. Aravot.am
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար