Փարիզի Պիկասոյի թանգարանն ընդունեց իր 500 հազարերորդ այցելուին
2014-ի հոկտեմբերին, հինգ տարի տևած վերակառուցումից հետո վերաբացված Փարիզի Պիկասոյի թանգարանն ընդունել է իր 500 հազարերորդ այցելուին: Այցելուն Նիցայից ժամանած 9-ամյա Բեատրիսն էր: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նրան և նրա ծնողներին թանգարանի տնօրեն Էրոլ Օքը հանդիսավոր ձևով նվիրել է մշտական այցելության անցաթուղթ, ինչպես նաև Պիկասոյի ստեղծագործությունների կատալոգի նվերային տարբերակը:
Ներկա պահին թանգարանի հավաքածուն ունի ֆրանսիայի մեծ էքսպրեսիոնիստ-նկարչի մոտ 5 000 նկար, գրաֆիկական և քանդակագործության աշխատանքներ: Հանրությանն է ներկայացված մոտ 300 նկար և 400 քանդակ, որոնց մի մասը պարբերաբար փոխարինվում է պահուստներից հանվողներով: