211652_close_icon
views-count1953 դիտում article-date 15:33 08-10-2018

Միջազգային մակարդակով հետախուզվում էր Ինտերպոլի Սիրիայի ԱՀ իրավապահ մարմինների կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Կարաբետ Ն.-ն, որը 2017թ. ապրիլի 11-ից Միջազգային մակարդակով Ինտերպոլի Սիրիայի Արաբական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր նշված երկրի քրեական օրենսգրքի 652 հոդվածի (չհիմնավորված չեկ տրամադրելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր