Հետախուզվում էր Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 12-ին, ժամը 12.45-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արամայիս Վ.-ն, որը Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ծեծի համար:
ՀՀ Ոստիկանություն