211652_close_icon
views-count6914 դիտում article-date 16:10 07-10-2018

Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել՝ նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Էջմիածնում

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Էջմիածնում՝ քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանը, իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ՀՀ-ում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/07/Pashinyan-ejmiatsin/2812664]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր