211652_close_icon
views-count54652 դիտում article-date 13:23 07-10-2018

Երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա տղան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հիվանդանոցում մահացավ 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/06/1107037/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Երվանդ Խերունցյանի վարած Toyota մակնիշի 35 GR 505 համարանիշի և Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ, 27-ամյա Զավեն Սահակյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 ՏL 215 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ը կողաշրջվել էր, իսկ վարորդ Զ. Սահակյանն ու նրա ուղևոր, 17-ամյա Հայկարամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Հայկ Սողոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր