211652_close_icon
views-count5524 դիտում article-date 16:35 03-10-2018

«Ցանկանում եմ, որ Կառավարությունը հաջողի». Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր ԲՀԿ քվոտայով, հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ: Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները: Նա նշել է, որ հասարակության սպասելիքները շատ են, իսկ դրանք արդարացնելու համար հարկավոր են առավել կտրուկ, առաջին հայացքից գուցե եւ ոչ բոլորի համար այնքան ընդունելի քայլեր, որոնց ճիշտ ու արդարացված լինելու վերաբերյալ համոզիչ փաստարկներ բերելու ու հանրությանը մատուցելու ծանր բեռը մնում է նախարարության պրոֆեսիոնալ թիմի վրա: Աշոտ Հակոբյանը ցանկություն է հայտնել, որ Կառավարությունը հաջողի, կարողանա իրապես արդարացնել քաղաքացիների վստահությունը, հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին` հորդորելով առանձնակի չկենտրոնանալ իրենց գործունեության նկատմամբ տարատեսակ, ոչ պրոֆեսիոնալ գնահատականների վրա, ջանք չխնայել գերատեսչության ենթակայության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար: Իրենց հերթին նախարարության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Աշոտ Հակոբյանին` աշխատանքին արհեստավարժ մոտեցման եւ նախարարությունում աշխատանքային բացառիկ ջերմ մթնոլորտ ձեւավորելու համար:

Նմանատիպ նյութեր