211652_close_icon
views-count1690 դիտում article-date 14:03 28-06-2018

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը տեղում ծանոթացել է Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքին

Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց շինարարական տեղամասեր։ Մի շարք հատվածներում ընթանում են հիմքի տեղադրման աշխատանքներ: Քայքայված ասֆալտբետոնե ծածկը վերականգնվում է սառը վերամշակման եղանակով (recycling), որն արդյունավետ է և հնարավորություն է տալիս մշակել ու վերաօգտագործել ճանապարհի հին ծածկույթը։ Հին ճանապարհի քանդված պատվածքից ստացված խառնուրդն օգտագործվում է որպես հիմք: Ճանապարհի որոշ հատվածներում արդեն սկսվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքները: «Վառմաշ» կապալառու ընկերության շինարարները, նախարարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, խոստացան, որ նախանշված ժամանակացույցից շեղումներ չեն լինի։ Աշխատում են, որպեսզի ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ սեպտեմբերին։ Անդրադարձ եղավ նաև ինտենսիվ երթևեկության պայմաններում աշխատանքների ընթացքում առաջացած դժվարություններին։ Քննարկվեցին ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակելու հնարավորությունները։ Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծեց աշխատանքները ճիշտ պլանավորելու, որակյալ ճանապարհ կառուցելու, ինչպես նաև երթևեկության անվտանգությունն ապահովելու կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր