211652_close_icon
views-count3043 դիտում article-date 23:39 01-10-2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Մեդվեդևը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ հավաքել է լեփլեցուն դահլիճներ: Խորին ցավակցություն եմ հայտնում երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»:

Նմանատիպ նյութեր