2960 դիտում
22:09 01-10-2018
Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնել Ազնավուրի մահվան կապակցությամբ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ անձնակազմը, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, ցավակցություն է հայտնել մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացանք Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Մեծանուն Հայը մշտապես կմնա մեր սրտերում և հուշերում: Հիշատակդ անմահ է, մեր սիրելի մաեստրո Ազնավուր»:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Նմանատիպ նյութեր
3052 դիտում
23:39 01-10-2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
2257 դիտում
21:01 10-02-2014
«Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է և հանդիսատեսին թողել առանց օպերայի
Այս բաժնից
286 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
313 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
298 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն